Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նության շուրջ տարաձայնություններ են առաջանում: Պատասխանը պարզ է ու հստակ. պետք է դիմել այն մարմնին, որն ունի համապատասխան լիազորություններ և իմացություն տվյալ հարցը մեկնաբանելու և, առավել ևս, դրա վերաբերյալ վճիռ կայացնելու: Միջազգային հարաբերություններում այդ մարմինը Արդարության միջազգային դատարանն է, որն ըստ տվյալ կառույցի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2(b) կետի իրավասու է քննության առնելու և որոշումներ կայացնելու «միջազգային իրավունքի ցանկացած հարցի» վերաբերյալ:

Այսօր ակնհայտ է դարձել, որ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող «ժողովուրդների ինքնորշման» սկզբունքը, դրա դրսևորման ձևերն ու խորությունը, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության պահպանման» դրույթը, այս երկուսի միջև իբր գոյություն ունեցող հակասությունը դադարել են զուտ իրավագիտական հարցեր լինելուց: Սրանք հարցեր են, որ հազարավոր մարդկանց կյանքին ու մահվանն են առնչվում:

Առանց նույնականացնելու ըմբռնումները «ժողովուրդների ինքնորոշում» սկզբունքի նկատմամբ, հնարավոր չէ այն կենսագործել: Առանց հստակեցնելու, թե ի՞նչ է նշանակում «տարածքային ամբողջականություն» և ինչքանո՞վ ու ինչի՞ց է այն պահպանվում, հնարավոր չէ Ղարաբաղյան հակամարտությանը լուծում տալ: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, պիտի միասնաբար դիմեն ՄԱԿ-ի դատարանին, որ է Արդարության միջազգային դատարանը, մոտավորապես հետևյալ հարցերով.

  1. Արդյոք միջազգային իրավունքում կա՞ «ժողովուրդների ինքնորոշման սկզբունք»: Եթե այո, ապա արդյոք «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» տարածվո՞ւմ է արդեն պետականություն ունեցող ազգի տվյալ պետականությունից դուրս գտնվող հավաքականությունների վրա: Եթե այո, ապա արդյոք որևէ սահմանափակում կա՞ այդ ինքնորոշման վրա:
  2. Արդյոք միջազգային իրավունքում կա՞ «տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունք: Եթե այո, ապա արդյոք այդ սկզբունքը սահմանափակո՞ւմ է «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»՝ զրկելով ինքնորոշվող հավաքականությանը քաղաքական ինքնորոշման իրավունքից:

Ե՛ւ հայկական կողմերը, և՛ ադրբեջանական կողմը բազմիցս են խրոխտ ձայնով արտահայտվել իրենց դիրքորոշման միջազգային