Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԶ. Որոշ փաստեր Մուստաֆա Քեմալ

Աթաթուրքի ծագման մասին

Մուստաֆա Քեմալի դյոնմե1 լինելու մասին տեղեկությունները միշտ էլ եղել են շրջանառության մեջ: Քեմալի մասին սկզբնական հրապարակումների մեջ այդ փաստը մշտապես հիշատակվել է: Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին իսկ լուրջ աշխատությունը՝ բրիտանական հեղինակավոր Թայմս [The Times] օրաթերթի կողմից 1915-1922թթ. հրատարակված 22 հատորանոց Պատերազմի պատմությունը (History of the War) կոթողային երկասիրությունը զանց չի առել այդ փաստը: Այն մասնավորապես գրում է. «Մուստաֆա Քեմալը, ինչպես արդեն հաղորդել են ոմանք, ծագումով սալոնիկցի հրեա է, ազգայնական շարժմանը բացահայտորեն միացել է միայն 1919թ. հունիսն»: (Mustafa Kemal, reported by some to be of Salonika Jewish descent, only joined the Nationalist movement openly in June, 1919.) Արևմտյան մեկ այլ հեղինակավոր հրատարակություն՝ այս անգամ ամերիկյան Լիթերարի Դայջեսթը [The Literary Digest] 1922թ.-ին Քեմալին բնութագրում է որպես «ծագումով իսպանական հրեա, ծնունդով և դաստիարակությամբ ուղղահավատ մուսուլման»: (“[a] Spanish Jew by ancestry, an orthodox Moslem by birth and breeding.”)

Ըստ էության, նշյալ աշխատությունները նոր բան չեն բացահայտել, այլ պարզապես արտացոլել են այդ տարիներին մամուլում բազմիցս տպագրված վկայությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե ծագման մասին: Բերենք այդ վկայություններից մեկ-երկուսը:

Ասոշեյթըդ Փռես [The Associated Press] տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի մեծ վեզիրին, 1920թ. հուլիսի 3-ի իր հաղորդագրության մեջ գրում է. «Մուստաֆա Քեմալը (թուրքական ազգայնական առաջնորդը), որին մեծ վեզիրը ներկայացնում է որպես հրեա, ծնվել է թուրք, և նրա ծնողները Սալոնիկից էին ու դյոնմե, այսինքն՝ հավատափոխներ էին, ինչպիսիք էին Թալեաթի 4 և Ջավիդի 5 ծնողները»: (Mustafa Kemal, (Turkish nationalist leader) whom the great vizier presents as a Jew, was born a Turk and his parents were from Saloniki and were Deonmes, that is converts, as were the parents of Talat and Djavid.)

Մեկ այլ իրազեկ աղբյուր՝ օսմանյան բարձրաստիճան սպա (Pasha), իսկ հետագայում հայտնի արձակագիր Ախմեդ Աբդուլլան (Achmed Abdullah) և հայտնի գործարար Լեո Անավին (Leo Anavi)