Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են դավանում»: Քաղաքում մեծ թիվ են կազմել հույները, բուլղարները, վալախները [ռումինները]: Քրիստոնյաները եղել են առնվազն 13 հազ. հոգի: Հայերը շատ քիչ են եղել, ընդամենը՝ 45 հոգի: Այսինքն, Մուստաֆայի ծննդյան տարիներին մուսուլման է եղել (ոչ միայն թուրք) Սալոնիկի յոթը բնակչից միայն մեկը, իսկ հրեա կամ դյոնմե՝ չորսից երեքը: Թուրքերը, ինչպես բնորոշել է այդ տարիներին Սալոնիկում ապրած թուրք քաղաքական գործիչը, շատ չէին, ընդամենը «ավել էին մի քանիսից» (more than a few):

Խիստ կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Մուստաֆայի ընտանիքն ապրել է Սալոնիկի ոչ-մուսուլմանական թաղամասում: Եթե հաշվի առնենք օսմանյան հասարակության համայնքային կառուցվածքը (millet system), երբ ամեն համայնքի ներկայացուցիչ ապրում էր իր հավատակիցների և ազգակիցների շրջապատում, ապա այս հանգամանքը խիստ կարևոր է դառնում:

Հաջորդ իրողությունը, որին պետք է ուշադրություն դարձնել, կրկին կապ ունի օսմանյան հասարակության համայնքային բնույթի հետ: Կայսրության մեջ ամեն մի համայնք ուներ սեփական միջոցներով պահվող իր դպրոցներն ու կրթարանները: Բացառություն էր կազմում միայն իշխող թուրք տարրը, որի համար կային պետության կողմից հովանավորվող դպրոցներ: Հայտնի փաստ է, որ Մուստաֆային նախ շատ կարճ ժամանակ ուղարկել են Հաֆեզ Մեհմետի (Hafiz Mehmet) թուրքական դպրոց, ապա տեղափոխել են Շեմսի էֆենդու (Şemsi Efendi) դպրոցը: Շեմսի էֆենդու (բուն անունով Շիմոն Ցվի կամ Զվի, Shimon Zwi) դպրոցը Սալոնիկի դյոնմե համայնքի դպրոցներից մեկն էր: Բանն այն է, որ օսմանյան հասարակության մեջ դպրոցները ոչ միայն ըստ համայնքների էին, այլև շատ հաճախ ըստ ներհամայնքային բաժանումների: Որովհետև Սալոնիկի դյոնմե համայնքը Սաբաթայի տեղապահի հարցի շուրջ իր հերթին բաժանված էր 3 խմբի՝ յակուբիներ, կարակաշներ և կապանչիներ (Yakubiler, Karakaşlar, Kapanciler), ապա նրանցից յուրաքանչյուրն ուներ իր դպրոցը՝ Ֆրիզ-ի Ատի (Fryz-I Ati) յակուբիների համար, Ֆեյզիյե (Feyzie) կարակաշների համար՝ հիմնված 1883-84թթ., և Յադիգար-է Թերակի (Yadigar-ı Terakki) կապանչիների համար՝ հիմնված 1879թ.: Քանի որ մենք վստահաբար գիտենք, որ Մուստաֆա Քեմալը հաճախել է Ֆեյզիյե դպրոցը, որի մասին ինքն է վկայել դեռևս 1922թ. մի հարցազրույցի ժամանակ, ապա կարող ենք մեծ հավանականությամբ ենթադրել, որ նա դյոնմեների կարակաշ