Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրոնական ծեսերը»: Միևնույն ժամանակ դպրոցի նպատակներից էր դյոնմեների միջև հարաբերությունների հաստատումը: «Ի տարբերություն մյուս մուսուլմանների, դյոնմեները պահպանել էին հավատն առ այն, որ Շաբթայ Ցվին մեսիա է, կատարում էին կաբալիստական ծեսեր, աղոթում էին լադինո (հրեա-իսպանական)՝ օսմանյան հրեաների, լեզվով»:

Պատահական չէ, որ Մուստաֆայի ուսուցչապետ Շեմսի էֆենդու տապանագրի վրա գրված է հետևյալը. «Muallim Şemsi Ef.[endi] Atatürkün hocasi» – «Ուսուցիչ Շեմսի էֆ.[ենդի] Աթաթուրքի դաստիարակ»: Հատկանշական է, որ Շեմսի էֆենդին (Շիմոն Ցվի կամ Զվի, Shimon Zwi) անվանվում է ոչ թե պարզապես Աթաթուրքի ուսուցիչ (muallim), այլ հոջա (hóca)՝ դաստիարակ, առաջին հերթին՝ կրոնական դաստիարակ:

Ի դեպ Քեմալի հավատը կաբալիստական նշանների՝ գաղտնագրերի, ուժի հանդեպ մնացել է ողջ կյանքում: Մի վկայությամբ նրա սեղանի վրա փակցված է եղել կանաչ գույնի քառակուսի կտոր, որի վրա պատկերված են եղել գաղտնագրեր: Նույն վկայությամբ իսլամի տեսանկյունից անհավատ Քեմալը հավատում էր այդ նշանների զորությանը: Ի վերջո մարդ հավատում է այն բաներին, ինչին փոքրուց սովորեցնում են հավատալ:

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ Շեմսի էֆենդու դպրոցում Քեմալը ոչ միայն ընդհանուր կրթություն էր ստացել, այլև ստացել է կրոնական դաստիարակություն: Այս դաստիարակությունն այնքան խորն է եղել, որ անգամ տասնամյակներ հետո էլ նա դեռ հիշում էր իր սովորած աղոթքները:

Անտարակույս, վերոհիշյալ բոլոր իրողությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե լինելու օգտին խոսող լուրջ փաստարկներ են: Հիմա տեսնենք՝ ի լրումն նշված փաստարկների, պահպանվե՞լ են արդյոք ուղղակի վկայություններ նրա դյոնմե լինելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է՝ պահպանվել են:

Նշյալ վկայությունների մեջ անշուշտ ամենակարևորը Իթամար Բեն-Ավիի (Itamar Ben-Avi) հուշագրության մեջ վկայված հանդիպման (1911թ.) նկարագրությունն է Քեմալի հետ՝ Երուսաղեմի Կամենից հյուրանոցում, երբ վեջինս ճամփորդում էր Լիբիա՝ մասնակցելու