Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԷ. Մի հստակեցման անհրաժեշտություն

ՄԱԿ-ը մեղադրում է Լիբիայի իշխանություններին՝ մարդկության
դեմ հանցագործություն կատարած լինելու մեջ:
Ազգ on-line, 2011-03-03

Մտքերն արտահայտվում են բառերի միջոցով: Հետևաբար, ճիշտ բառի կամ բառակապակցության գործածումը վճռորոշ է մտքի ճշգրիտ ընկալման համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է բառերի նկատմամբ այնպիսի զգայուն ոլորտների, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները կամ միջազգային իրավունքը:

Օրերս Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ հետաքննելու է Մուամար Քադաֆիի ու նրա շրջապատի գործունեությունը և պատասխանատվության է ենթարկելու «քաղաքացիական բնակչության ջարդերի համար»: Դատախազը նշյալ անձանց գործունեությունը որակել է որպես “crime against humanity”:

Չնայած “crime(s) against humanity” բառակապակցության թարգմանությունը հաճախ է գործածվում հայերենում, քանի որ առնչվում է նաև ցեղասպանություն հանցատեսակի հետ, այսուհանդերձ, գրեթե միշտ, սխալ է թարգմանվում: Այն թարգմանվում է որպես «մարդկության դեմ հանցագործություն/ներ/», թեև ճիշտ թարգմանությունն է «հանցագործություն/ներ/ ընդդեմ մարդկայնության» կամ «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն/ներ/»:

Մարդկության և մարդկայնության միջև էական տարբերություն կա: Մարդկությունը բոլոր մարդկանց ամբողջական, ըստ էության վերացական, համախումբն է (humankind, mankind, человечество), իսկ մարդկայնությունը մարդուն բնորոշ հատկանիշ, վարքականոնային պահվածք է (humanity, человечность): Վերջինիս շարքում հայերենում ունենք մարդկային, անմարդկային բառերը:

Անգլերեն “humanity” բառը հայերենում կարող է նշանակել և՛ մարդկություն, և՛ մարդկայնություն: Նույնը ռուսերենում՝ человечество և человечность: Կարծում եմ, որ բուն սխալը հայերեն է սպրդվել ռուսերենից, քանի որ ռուսերենում էլ են այն մեծ մասամբ սխալ գործածում: Արդարության համար պետք է նշել, որ սխալը հիմնականում լրագրության որոլտում է, իսկ որակյալ իրավաբանները (օրինակ՝ ՌԴ նախագահ Մեդվեդևը) կամ բարձրակարգ դիվանագետները (օրի-