Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԹ. Ադրբեջանահայության դերն ու նշանակությունը

հայ-ադրբեջանական հարաբերություններում

/ելույթ Ադրբեջանահայության համագումարին/

Նախ թույլ տվեք Մոդուս վիվենդի կենտրոնի անունից ողջունել ադրբեջանահայության առաջին համագումարի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Ադրբեջանահայություն ասածը խիստ պայմանական հասկացություն է: Ըստ էության, ադրբեջանահայություն ասելով այսօր մենք հասկանում ենք ԼՂՀ վերահսկողությունից դուրս գտնվող նախկին Ադրբեջանական ՍՍՀ շրջանների և բնակավայրերի հայությունը: Ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ չունենք այլ, ավելի հարմար բնութագրիչ բառ: Հետևաբար, անհրաժեշտ է որոշակի հստակեցում: Ադրբեջանահայությունը բաղկացած է եղել 2 մեծ՝ փոխադարձաբար սերտաճած ու հարափոփոխ, հատվածից: Առաջինը՝ Բաքվի և Կասպից ծովի արևմտյան ափի բնակավայրերի ու դրանց մերձակայքի գաղթականասերունդ հայություն: Երկրորդը՝ Արցախի, Ուտիքի և Նախիջևանի բնիկ հայություն: Ըստ այդմ, այս 2 խմբերը միջազգային իրավունքի տեսանկյունից ունեցել են տարբեր կարգավիճակներ, ուստիև՝ տարբեր իրավունքներ: Այսու, նրանց իրավունքները գոնե մասնակիորեն վերականգնելու համար պետք է գործադրվեն տարբեր գործիքներ:

Նախ անդրադառնանք առաջին խմբի՝ այն է Բաքվի և համանման կարգավիճակ ունեցող հայության իրավունքներին: Այս խմբի իրավունքները կարելի է բաժանել 2 մակարդակի՝ անհատական իրավունքներ և համայնքային իրավունքներ: Մեր կարծիքով այս խմբի ոտնահարված իրավունքների վերականգնումը հիմնականում պիտի ընթանա գույքային իրավունքների վերականգնման կամ համարժեք հատուցումներ ստանալու ուղով:

Պաշտոնական վիճակագրությամբ 1989թ. միայն Բաքվում ապրում էր 179.900 հայ: Շրջակա բնակավայրերի հայերի հետ միասին հայության այս խումբը գրեթե 350 հազար էր: Նրանց մի զգալի մասն ուներ բավականին բարեկեցիկ վիճակ: Շատերն ունեին պետության, ուզում եմ շեշտել՝ Սովետական Միության և ոչ թե Ադրբեջանի կողմից անհատույց օգտագործման տրված բնակարաններ, գույք, բանկային հաշիվներ և այլն: Վերոհիշյալ հայությունը հիմնականում 1990թ. հունվարին այս ամենից ապօրինաբար զրկվեց: Այստեղ հարկ եմ համա-