Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե. Թուրքիայի Հանրապետության կողմից

Հայաստանի Հանրապետության շրջափակումը

որպես միջազգային իրավունքի և ստանձնած

պարտավորությունների կոպիտ խախտում

Թուրքիայի Հանրապետությունը 1993թ. հուլիսից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում է դասական պատերազմական գործողություն (War Measure),1 քանի որ միջազգային իրավունքը շրջափակումը դիտարկում է որպես այդպիսին: Առ այսօր Հայաստանի ձգտումը՝ ապաշրջափակել իր արևմտյան և հարավային սահմանը, ոչ մի արդյունք չի տվել: Քանի դեռ մեր արդարացի պահանջը չի խարսխվել միջազգային իրավունքի վրա, այսինքն՝ չեն գործադրվել որոշակի լծակներ, մեր լալահառաչ կոչերը Թուրքիային՝ բացելու, այսպես կոչված, «հայ-թուրքական սահմանը», շարունակվելու են արհամարհվել կամ պայմանագըրվելու են բացարձակապես անընդունելի նախապայմաններով: Իսկ միջազգային իրավունքի ընձեռած լծակներն առկա են: Այսպես.

1. Թուրքիայի Հանրապետությունն իր կնքած առաջին իսկ միջպետական փաստաթղթով՝ Լոզանի պայմանագրով (24 հուլիսի, 1923թ.), իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիային (միջազգայնագրին), կանոնակարգին և առդիր արձանագրությանը (Բարսելոնի կոնֆերանս, ապրիլ, 1921թ.) (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921):

Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածն արձանագրում է.

«Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում կայացած կոնֆերանսի կողմից 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում 1921թ. ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրությանը:»

Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածը միանշանակորեն հայտարարում է, որ հանձնառու կողմը