Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավունքների վերականգնման հարց է, այլև առաջին հերթին ազգային անվտանգության հարց:

Շատերին գուցե ասածս անիրագործելի թվա: Սակայն մի հայտնի խոսք կա. «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ դա կարող է անել, ուրեմն նույնը կարող ես նաև դու անել»: Քչերը գիտեն, որ, օրինակ, հրեաներն Արևելյան Եվրոպայի երկրներից, հատկապես Լեհաստանից, ավելի քան 4 մլրդ դոլար են ստացել իրենցից ապօրինաբար խլված գույքի դիմաց և դեռ շարունակելու են ստանալ: Այդ հատուցումների իրավական հիմքը նույնն է՝ սովետական տիրապետության իրավական ակտերի չեղյալ հայտարարումը: Այս ամենի մասին ինձ պատմել են իսրայելցի իրավաբաններն անցյալ տարի Ժնևում կայացած Օսմանյան կայսրության տարածքում հայոց լքյալ գույքի ճակատագրին նվիրված միջազգային իրավագիտական հավաքի ժամանակ: Ավելին, իսրայելցի իրավաբանները պատրաստակամություն են հայտնել մեզ օգնելու հայերից խլված գույքի դիմաց հատուցումներ ստանալու հարցում: Իհարկե այս ծառայություններն անհատույց չեն: Այսօր իսկ Իսրայելում կան մի քանի տասնյակ իրավաբանական գրասենյակներ, որոնք մասնագիտացած են անօրինականորեն խլված գույքի դիմաց հատուցումների վճարման հարցերում: Այդ գրասենյակները գործում են հետևյալ կերպ. հայցվորը գրասենյակ է ներկայացնում իր սեփականությունը փաստող փաստաթղթերի և այլ ապացույցների փաթեթը: Գրասենյակը նախնական քննության է ենթարկում հարցը և, ըստ հաղթելու հավանականության, որոշում՝ ընդունել հայցը ընթացք տալու համար, թե ոչ: Եթե որոշվում է հայցին ընթացք տալ, ապա կնքվում է երկկողմ համաձայնագիր, որով, ըստ գործի դժվարության, որոշվում են հատուցման ստանալու պարագայում՝ հատուցման բաժանման համամասնությունը և շահառուները: Ուզում եմ ընդգծել, այս դատավարությունները դյուրին գործեր չեն: Դրանք երբեմն տարիներ են տևում, երբեմն միլիոնավոր դոլարի աշխատավարձեր են վճարվում և ծախսեր են կատարվում: Սակայն այստեղ կարևորն այն հանգամանքն է, որ հայցվորը նախապես գումար չի վճարում:

Ինչպես ինձ բացատրեց իմ իսրայելցի գործընկերը՝ գործի ելքը մեծապես պայմանավորված է նախապատրաստական փուլում կատարված աշխատանքով: Այսինքն, սեփականությունը փաստող փաստաթղթերի և այդ սեփականության նկատմամբ ունեցած ժառանգական իրավունքը հաստատող վավերագրերի առկայու-