Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ: Վստահ եմ, որ համապատասխան աշխատանքի դեպքում կարող ենք ի մի բերել առնվազն մի քանի հարյուր խիստ մեծագումար հայցերի իրավական հիմքեր:

Հիմա բերեմ որոշ տվյալներ, որ գոնե մոտավորապես պարզ լինի ինչպիսի սեփականության մասին ենք խոսում: Օրինակ, թեև 1905թ. քանակային դրսևորմամբ Բաքվի անշարժ գույքի մեծ մասը պատկանում էր ադրբեջանցիներին, այնուհանդերձ գնային դրսևորմամբ հայերին էր պատկանում գույքի 43.5%, իսկ ադրբեջանցիներին՝ ընդամենը 34%-ը: Անվիճելիորեն հայերը գերակա դիրքեր ունեին արտադրության և ծառայությունների մատուցման բոլոր, այդ թվում նաև բանկային, ոլորտներում: Սակայն ամենակարևորը նավթարդյունաբերության ոլորտն էր: Այստեղ հայերը բացահայտ գերակա դիրք էին գրավում՝ Լիանոզով, Մանթաշև, Միրզոև, Ղուկասով, Տեր-Ակոպով, Բեժանով, Ծատուրով, Փիթոև ընտանիքների անունները առ այսօր ծանոթ են շատերին:

Հիմա ընդհանուր դատողություններից անցնենք կոնկրետ առաջարկներին: Մենք ունենք Անվտանգության խորհուրդ, որն ի պաշտոնե կոչված է նպաստելու մեր երկրի անվտանգության ամրապնդմանը: Ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչ գործառույթներ է իրականացնում հիշյալ կառույցը, քանի որ որևէ արդյունք դեռևս չեմ տեսել: Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ անվտանգությունն ապահովվում է ուժերի հավասարակշռության պահպանմամբ: Հետևաբար միջազգային դատարաններում Բաքվի տնտեսության հիմքը հանդիսացող նավթարդյունաբերության սեփականության վիճարկումն իսկ կարող է էապես նպաստել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունների մակարդակների բարձրացմանը: Կարծում եմ, որ սույն համագումարն առաջարկով պիտի դիմի Անվտանգության խորհրդին, որպեսզի վերջինս հանդես գա որպես փաստահավաք խմբի պատվիրատու: Այսինքն, պիտի հովանավորի նպատակային աշխատանքային խմբի գործունեությունը, որը պիտի իրականացնի ներկայումս Ադրբեջանի իշխանությունների անօրինական տնօրինման ներքո գտնվող հայկական գույքի անձնագրավորումը: Խոսքը վերաբերում է և՛ անհատական, այսինքն՝ ընտանեկան սեփականություն հանդիսացած գույքին, և՛ համայնքային, այսինքն՝ դպրոցներին, եկեղեցիներին, բարեգործական կազմակերպությունների սեփականությանը, և ամենակարևորը՝ նավթի հանքերին: Ասեմ, որ նման մի բան դեռևս 1920-ականներին իրականացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հրամանով: Ուզում եմ հստակեցնել: Անձ-