Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նագրավորում նշանակում է ոչ թե ընդհանուր տվյալների մեկտեղում սեփականության մասին, այլ ամեն մի առանձին շենքի, կառույցի, նավթի հանքի, հողակտորի վերաբերյալ ամեն տեսակի փաստերի հավաքում և դասակարգում: Փաստեր, որոնք դատարանում կարող են ընդունվել որպես վկայություններ տվյալ գույքի պատկանելության մասին: Օրինակ, ես առիթ եմ ունեցել խոսել նշածս հարցի ամերիկյան մասնագետների հետ, և իրենք բերել են հետևյալ օրինակը: Եթե կա ասենք 1919թ. թերթ, որտեղ նկարված է շենք և գրված է այսինչայսինչյանի սեփականությունը, դա ևս կարող է տեղ գտնել ապացուցողական փաթեթի մեջ: Երկրորդ փուլում անհրաժեշտ է, որ մեկ այլ խումբ՝ հիմնականում իրավաբաններ, առկա անձնագրավորված սեփականություններից առանձնացնեն մի քանի տասնյակ ամենահեռանկարային գործերը և կատարեն որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես պետք է կատարեն պաշտոնական և վավերացված թարգմանություններ, իրականացնեն սեփականության ժառանգորդների որոնումներ և բանակցություններ նրանց հետ: Նոր արդեն երրորդ փուլում վերոհիշյալ մասնագիտացված իրավաբանական գրասենյակների հետ պետք է կնքել եռակողմ համաձայնագրեր (ՀՀ որևէ կառույցի, սեփականատիրոջ ժառանգների և իրավաբանական գրասենյակի միջև) և ըստ կարգի սկսել դատավարությունները: Ուզում եմ շեշտել, որ մինչևիսկ անկախ դատական գործընթացների վերջնական արդյունքից, սա այն դեպքն է, որ ինքնին գործընթացն ադրբեջանցիների հետ հարաբերություններում մեզ կարող է ընձեռնել ազդեցության նոր լծակներ:

Հիմա համառոտակի անդրադառնանք, զուտ պայմանականորեն ասած, ադրբեջանահայության երկրորդ խմբի՝ այն է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի բնիկ հայության իրավունքներին և դերակատարությանը համահայկական գործընթացներում: Անձնական և համայնքային գույքի հատուցումների մասին Բաքվի հայության կապակցությամբ վերն ասվածը կարելի է ամբողջությամբ կիրառել նաև հիշյալ հայության հարցում: Սակայն այս հայությունն ուներ և ունի մեկ այլ շատ ավելի կարևոր դերակատարություն: Դա հայ-թաթարական սահմանազատման հարցում այդ հայությանը վերապահված վճռորոշ դերակատարությունն է:

Երբ 1917թ. բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով Ռուսական կայսրությունը սկսեց տրոհվել և հարավային Կովկասում հռչակվեցին 3 անկախ պետություններ, բնականաբար սրանց միջև սահմանների