Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայերը որոշակի տարածքներ են կորցրել Դաշտային Ղարաբաղում և Հյուսիսային Արցախում, հսկայական սեփականություն՝ Բաքվում, փոխարենը որոշ տարածքներ են ձեռք բերել ԼՂԻՄ-ին հարող շրջաններում: Եթե որևէ մեկն ուզում է, որ հայերը վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջանները, ուրեմն նաև հայերին պիտի վերադարձվեն մինչև 1991-1994թթ. զինված ընդհարումները, ինչպես նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշման պահին հայերով բնակեցված բոլոր տարածքները և հայերի ունեցած սեփականությունները: Այլապես դա կլինի հերթական անարդարությունը հայերի նկատմամբ, հետևաբար՝ միանգամայն անընդունելի: Որևէ օրենք կամ որոշում չի կարող գործել միակողմանիորեն: Ամփոփելով` կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  1. ՀՀ կառավարությունը և հասարակական կառույցները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն ադրբեջանահայությունից, մասնավորապես Բաքվի հայությունից, ապօրինաբար խլված գույքի և սեփականության դիմաց համարժեք հատուցումներ ստանալու համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն 1990-ականներին, այլև 1920թ. ապրիլի 28-ից առ այսօր խլված գույքին:
  2. Ըստ Ազգերի լիգայի որոշման՝ ադրբեջանահայությանն առաջնային դեր է վերապահված հայ-ադրբեջանական սահմանի որոշման հարցում: Առանց ադրբեջանահայության ձայնը լսելու ոչ ոք իրավունք չունի որոշելու հայ-ադրբեջանական սահմանի հարցը: Առանց 1920թ. փետրվարի 24-ից առ այսօր հայերից խլված տարածքների վերադարձի, անօրինական, անտրամաբանական ու անարդար է քննարկել որևէ տարածքի վերադարձի հարց: ԼՂԻՄ-ին հարող շրջանները պետք է դիտարկել ոչ միայն որպես անվտանգության գոտի, այլև հատուցում ադրբեջանահայության կորուսյալ տարածքների և գույքի դիմաց:


Հղումներ և ծանոթագրություն

  1. “Every natural or legal person is entitled to the peaceful enjoyment of his possessions. No one shall be deprived of his possessions except in the public interest and subject to the conditions provided for by law and by the general principles of international law.” [Article 1,The European Convention on Human Rights, Protocol to the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms, Paris, 20 Mar 1952]
  2. Дадаян Х. Армяне и Баку (1850-ые гг. – 1920г.). «Нораванк», Ереван, 2007, с. 51.
  3. United States National Archives. Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.
13 մարտի, 2011թ.