Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրանց բովանդակությունը: Լայն առումով միջնորդությունը (mediation) հաշտեցման (conciliation) ձևերից մեկն է: Վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (1899թ.) 4-րդ հոդվածը (The Hague Convention on the Pacific Settlement of Disputes of 1899, Article 4) միջնորդությունը սահմանում է որպես «հակադիր պահանջների հաշտեցում» (reconciling the opposing claims): Միջազգային իրավագիտությունն պարզաբանում է սույն սահմանման բովանդակությունը և հստակեցնում միջնորդի դերը. «միջնորդի հիմնական գործառույթը կողմերից բովանդակային առաջարկներ ընտրելը և դրանք հաշտեցնելու ուղի գտնելն է»: (main function is to elect substantive proposals from the parties and to find a way for reconciling them.):

Ակնհայտ է, որ միջնորդները որևէ բան որոշելու կամ վճռելու իրավունք չունեն: Նրանք միչևիսկ սեփական առաջարկներ ներկայացնելու իրավունքը չունեն: Նրանց լիազորությունները սահմանափակված են միայն հակամարտության կողմերի առաջարկները բանակցությունների առարկա դարձնելով և այդ առաջարկները հաշտեցնելով:

3. Урегулирование конфликта осуществляется на основе регионального соглашения – Хельсинкского Заключительного Акта СБСЕ от 1975 года. (Artur, Armenia Today) [Հակամարտության լուծումն իրականացվում է տարածաշրջանային համաձայնագրի՝ 1975թ.-ի ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտի, հիման վրա:]

Ինչո՞ւ: Ո՞նց իմացաք: Նախ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտն ընդամենը քաղաքական փաստաթուղթ է, սոսկ ժողովի արձանագրություն: Այն «իրավականորեն ոչ պարտադիր համաձայնություն է» (legally nonbinding agreement), ընդամենը «բարոյական հանձնառություն» (a moral commitment): Այն իրավական փաստաթուղթ չէ, ըստ այդմ էլ գրանցված չէ ՄԱԿ-ի պայմանագրերի ռեգիստրում (UN Treaty Registry), ինչը պարտադիր պայման է «բոլոր պայմանագրերի և բոլոր միջազգային համաձայնագրերի» համար [ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 102]:

Հետո՝ Հելսինկիի եզրափակիչ ակտը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհային պատերզամի հետևանքով Եվրոպայում առաջացած իրավիճակին: Այն ոչ մի կապ չունի նախկին ՍՍՀՄ տարածքում ՍՍՀՄ տրոհման հետևանքով առաջացած իրավիճակին: Բացի այդ, Գերմանիաների միավորումով, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի և ՍՍՀՄ տրոհումով, նախկին սոցիալիստական ճամբարի շատ երկրների՝ Եվրոմիությանը և ՆԱՏՈ-ին անդամակցումով, այն վաղուց արդեն ժամկետանց փաստաթուղթ է: Տվյալ փաստաթղթի