Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԴ. Հայաստանի հանրապետությունների

իրավահաջորդության հարցը

միջազգային իրավունքի տեսանկյունից

Վերջին հարյուրամյակում եղել է հայկական 3 տարածքային միավոր (territorial entity), որոնց անվանման մեջ եղել է «հանրապետություն» բառը: Այս միավորների իրավահաջորդության հարցը, թեև առաջին հայացքից զուտ իրավագիտական բնույթի է, սակայն խորքի մեջ ունի էական դեր ՀՀ արտաքին քաղաքականության հնարավորությունների շրջանակն հստակեցնելու գործում:

Հարցն ունի 2 ընդգրկում՝ ՀՀ իրավահաջորդության հարցը.

1. Հայաստանի Խորհրդային (սովետական) Սոցիալիստական Հանրապետության նկատմամբ, և

2. Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) նկատմամբ:

Նախ ընդհանրապես պետությունների իրավահաջորդության մասին: Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: (State succession is based on legal possession of the territory.) Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունը ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները: Պայմանագրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978թ. կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983թ. կոնվենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ #(2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը (state succession) սահմանել են որպես «մի պետության փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով» (“the replacement of one State by another in the responsibility for the international relations of territory”):

Այսինքն, իրավահաջորդության հիմքը տարածքն է, և իրավահաջորդության մասին հռչակագիրը կամ այլ համահունչ փաստաթուղթը բնավ պարտադիր պայման չէ իրավահաջորդության փաստի առկայության համար: Ավելին, անգամ հակառակի պնդումը,