Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է հետևյալը. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը ... զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները ... հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:»

Այսինքն, հայոց նորանկախ պետությունն իրեն հռչակում է «1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված» պետականության շարունակությունը, քանի որ «զարգացնել» հայերեն առաջին հերթին նշանակում է՝ շարունակել:

Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթները, ինչպես նաև ՀՀ Անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ (տե՛ս՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման [12 հունվարի, 2010թ.] 5-րդ կետը):

Այսպիսով՝

  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չի հանդիսանում ՀՍՍՀ իրավահաջորդը:
  • Հայաստանի ներկայիս Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Wilfried Fiedler, State Succession, p. 641. [Encyclopedia of Public International Law, (ed. by R. Berhardt) v.4, Amsterdam, 2000, p. 641-656].
  2. Montevideo Convention, Article 1: The state as a person of international law should possess the following qualifications: a ) a permanent population; b ) a defined territory; c ) government; and d) capacity to enter into relations with the other states.
  3. Montevideo Convention, Article 2, The federal state shall constitute a sole person in the eyes of international law.
  4. Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976, հ. 1, էջ 364:
22 հոկտեմբերի, 2011թ.