Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայսրության գոյության տարիներին կատարած իրավախախտումների համար, եթե հանրապետությունը հանդիսանում էր և ճանաչվում էր կայսրության իրավահաջորդը: Նույնը վերաբերում է Օսմանյան կայսրության կողմից տրված որոշ առանձնաշնորհումների վերաբերյալ արձանագրության (Protocol relating to certain Concessions granted in the Ottoman Empire) իրավահետևանքներին: Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե վերակնքել է տնտեսական բնույթի համաձայնությունները կամ նախկին ընկերություններին վերաշնորհել է որոշակի առանձնահատուկ իրավունքներ, այլ նշյալ արձանագրության 1-ին հոդվածով պարզապես ընդունել է դրանց շարունակականությունը: (Concessionary contracts and subsequent agreements relating thereto, duly entered into before 29 October 1914, between the Ottoman Government or any local authority, on the one hand, and nationals (including companies) of the Contracting Powers, other than Turkey, on the other hand, are maintained.)

Օսմանյան կայսրություն–Թուքիայի Հանրապետություն իրավահաջորդությունն ամրագրված է նաև իրավական վճիռներով: Այսպես, միջազգային իրավունքի մեծագույն մասնագետներից պրոֆ. Բորելը (Borel), ով իր՝ Օսմանյան պարտքի իրավարարությունը աշխատությունում (Ottoman Debt Arbitration, 1925) հանդես է եկել որպես իրավարար, հավաստում է Թուրքիայի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջազգային իրավական նույնականությունը: (The Turkish Republic enjoys the same international personality as the Ottoman Empire.) Մեկ այլ իրավական որոշում, տվյալ դեպքում՝ դատական վճիռ, կրկին ամրագրում է Օսմանյան կայսություն–Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդությունը: Ամստերդամի շրջանային դատարանն իր՝ Ռոզելիուսն ու ընկ. ընդդեմ դկտ. Քարստենի և Թուրքիայի Հանրապետության (Roselius and Co. v. Dr. Karsten and the Turkish Republic intervening, 1926) գործի վճռի մեջ միանշանակորեն ամրագրել է, որ թեև Թուրքիան այլևս կայսրություն չէ, և նրա չափսերն էապես կրճատվել են, այսուհանդերձ հանրապետությունը կայսրության իրավահաջորդն է: Ավելին, դատարանը որոշում է կայացրել, որ նոր հանրապետությունը նախորդ պետության շարունակությունն է և հանդիսանում է նախորդի բոլոր իրավունքների ու պարտավորությունների կրողը: Կայսրություն–հանրապետություն իրավահաջորդությունն ամրագրված է նաև Մավրոմատիս – Պաղեստինի առանձնաշնորհումները (դատավճիռ) (Mavrommatis – Palestine Concessions (Jurisdiction), 1924) դատական գործում: