Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սահմանադրության 1-ին հոդվածի 8(11) կետի, նախ պիտի պատերազմ հայտարարեր Օսմանյան կայսրությանը: Մի բան, որը բացառվում էր սկզբունքորեն: Դրա մասին գիտեին բոլորը՝ և՛ հայերը, և՛ թուրքերը, հետևաբար մանդատի մերժումը որևէ նոր իրավիճակ չէր ստեղծում: Այս եզրակացության օգտին է խոսում նաև այն փաստը, որ քեմալականները Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը սկսեցին ոչ թե մանդատի մերժումի լուրն առնելուն պես (իսկ մանդատը Սենատի կողմից մերժվել է 1920թ. հունիսի 1-ին), այլ բոլշևիկների հետ 1920թ. օգոստոսի 24-ի փոխօգնության գաղտնի համաձայնագիրը կնքելուց հետո միայն:

Հիմա անդրադառնանք բուն հարցին՝ ի վերջո ինչո՞ւ էր Վիլսոնը, ով ծանր առողջական վիճակի պատճառով հետզհետե կորցնում էր իր քաղաքական կշիռը, չարդարացված հարվածի տակ դնում իր վարկը: Իսկ միգուցե՞ այդ քայլն արդարացված էր և նպատակը ոչ թե մանդատի ընդունումն էր, այլ այդ հարցի ինքնին քննարկումը:

Հիշենք՝ ինչ վիճակ էր տիրում 1920թ. մայիսին Հարավային Կովկասում: Բոլշևիկյան 11-րդ բանակը 1920թ. ապրիլի վերջին արդեն գրավել էր Ադրբեջանը: Մայիսին Հայաստանում առաջին հեղաշրջման փորձն էր արվել: Անկախ Հայաստանի օրերը հաշվված էին: Ժամանակի ամերիկյան դիվանագիտական գրագրությունը միանշանակորեն ցույց է տալիս, որ ամերիկացիները լիովին տեղեկացված էին ստեղծված իրավիճակի մասին: Չկար որևէ ուժ, որն ի վիճակի լիներ դիմակայելու բոլշևիկաքեմալական հարձակմանը ՀՀ վրա: Միայն անսպասելի ռազմական զարգացումները լեհական ճակատում հետաձգեցին Հայաստանի վրա հարձակումը: 1920թ. ապրիլ-մայիսի լեհական հակահարվածը բոլշևիկներին ստիպեց հիմնական ուժերը տեղափոխել Արևմտյան ճակատ: Իսկ քեմալականները միայնակ չհամարձակվեցին հարձակվել ՀՀ վրա, քանի որ հայկական բանակը ապրիլ-մայիսին դեռևս բավարար չափով չէր բարոյալքվել բոլշևիկյան պրոպագանդայի քայքայիչ ազդեցության տակ:

Վուդրո Վիլսոնն իրատես քաղաքական գործիչ էր և ստեղծված իրավիճակում իր գործողությունները հետապնդում էին հիմնականում մի նպատակ՝ հնարավորինս ստեղծել և կայացնել ՀՀ իրավունքների մնայուն և անսասան իրավական հիմքեր, այն հույսով, որ մի օր ՀՀ-ն կվերագտնի իր անկախությունը և կկարողանա սեփական իրավունքներին տեր կանգնել՝ ապավինելով նշյալ հիմքերին: Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հայաստանի