Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրա հետևանքով, խնդրո առարկա տարածքների վրայից վերցված էին “Թուրքական կայսրության” տիտղոսն ու գերիշխանությունը (title and sovereignty) = “նախկինում պատկանել են Թուրքական կայսրությանը” (formerly belonging to the Turkish Empire):

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի մանդատի հարցի առաջադրումը, այնուհետև դրա քննարկումը և քվեարկությունը ԱՄՆ սենատում, անկախ քվեարկության ելքից, խնդրո առարկա տարածքի վրա թուրքական գերիշխանության բացակայության փաստի ամրագրում էր սենատի կողմից:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Rayford W. Logan, The Senate and the Versailles Mandate System, Washington, 1945, p. 100-102.
  2. Vemian V., Two Little Known Letters of Enver Pasha, Written from Moscow, The Armenian Review, vol. I, No. 3, Summer, July, 1948, p. 57.
18 նոյեմբերի, 2011թ.