Jump to content

Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»:

ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»:

Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության հրավիրումը Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների հետևողական չկատարման, հետևաբար միջազգային իրավունքի ակնհայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրա, լուրջ կռվան է Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում:

Հղումներ և ծանոթագրություն
1. Plano J.C., Oltan R. The International Relations Dictionary. Santa Barbara, 1988, p. 194.
2. Այն ժամանակ այդ երկրները 5-ն էին, ներկայումս դրանք 32-ն են:

առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
3 ապրիլի, 2007թ., էջ 4