Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. Հայկական հարցի բովանդակությունը ներկա փուլում

Հայկական հարցը ներկա փուլում ունի 3 հիմնական բաղադրիչ՝ տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը կարելի է լուծված համարել միայն նշյալ 3 բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման՝ այն է՝ ամբողջական կամ մասնակի հատուցման դեպքում:

ա. Հայկական հարցի տարածքային բաղադրիչը. Վերոնշյալ եռամիասնության մեջ տարածքային բաղադրիչն ամենաէականն է: Թեև 1920-23թթ. ՀՀ-ն ունեցել է տարածքային զգալի կորուստներ, այսուհանդերձ դրանք ոչ թե de jure, այլ միայն de facto կորուստներ են: Այսինքն՝ չնայած այդ տարածքները բռնազավթվել են (occupied) օտար ուժերի կողմից և հետագայում բռնակցվել են (annexed) այլ երկրների՝ բայցևայնպես ՀՀ-ն շարունակում է պահպանել դրանց տիտղոսը և դրանց նկատմամբ իր ունեցած օրինական իրավունքները, քանի որ ՀՀ տարածքային իրավունքները խարսխված են միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև կատարման համար պարտադիր վճիռների և իրավական փաստաթղթերի վրա:

ՀՀ տարածքային իրավունքները հստակեցնող և տիտղոսն ամրագրող փաստաթղթերից կարևորագույնը ԱՄՆ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճիռն է (Arbitral Award)՝ կատարված և ուժի մեջ մտած 1920թ. նոյեմբերի 22-ին: Սույն իրավական փաստաթղթով ՀՀ տիտղոսը ճանաչվեց և իրավունքները հաստատվեցին հայության բնօրրան-հայրենիքի մի փոքր մասի՝ նրա հյուսիս-արևելյան հատվածի վրա: Իրավարար վճիռն իր կայացման և ուժի մեջ մտնելու իսկ պահից (22.11.1920թ.) կատարման համար անվերապահ, պարտադիր, իրավաբանական տեսանկյունից անբեկանելի և իրավական հետևանքների առումով անժամանցելի փաստաթուղթ է:

Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է երկու փաստաթղթերի՝ այն է՝ Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Գերագույն խորհրդի (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա)՝ 26.04.1920 թվակիր իրավարարության հայցադիմումի (compromis) և Սևրի դաշնագրի մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի հիման վրա, ուստի Իրավարար վճիռը նշյալ երկու փաստաթղթերի կողմ հանդիսացող երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար անսակարկ իրավական