Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ 89-րդ հոդվածի տեսքով ներառված իրավարարության հայցադիմումի հիման վրա, ուստի Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է Սևրի դաշնագիրը ստորագրած բոլոր երկրների և նրանց իրավահաջորդ պետությունների համար (հավելված I, սյունակ 6):

• Քանի որ Կենտրոնական ուժերից (Central Powers) յուրաքանչյուրը՝ Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան, իրենց կնքած խաղաղության պայմանագրերի մեջ կանխավ պարտավորվել էին ճանաչել «բոլոր այն պայմանագրերի և համաձայնությունների լիազորությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ապագայում... և ճանաչել դրանցով որոշվող սահմանները», ապա ՀՀ և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ է նաև բոլոր վերոնշյալ երկրների համար (հավելված I, սյունակ 7):

Ամփոփում

– Նկատի ունենալով, որ ներկա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հստակորեն և հանգամանալից նկարագրված ու ամրագրված է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ 22.11.1920 թվակիր Իրավարար վճռի մեջ:

– Ընդունելով, որ թեև հայ ժողովրդի իրավունքները պատմականորեն հաստատված են Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների մի մասի վրա, այսուհանդերձ, ներկայումս ՀՀ ինքնիշխանությունն ու տիտղոսը անբեկանելիորեն ճանաչված են և իրավականորեն սահմանափակվում եմ միայն նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մի մասի վրա:

– Հաշվի առնելով, որ պետությունները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց մասնակցությունը բերելով իրավարար վճռի հայցադիմումին, դրանով իսկ նախապես տվել են իրենց անվերապահ համաձայնությունը՝ կայացվելիք ցանկացած վճիռ ընդունել որպես պարտադիր, ուստի.

ԱՄՆ նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը (22.11.1920թ.) կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից 142-ի, այդ թվում ՄԱԿ-ի