Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող բոլոր հարցերը և նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարևորագույն հարցերի թվին էր պատկանում պատերազմի հրահրման համար մեղավոր երկրների կողմից նյութական կորուստների փոխհատուցումը (reparations): Ըստ այդմ, Փարիզի վեհաժողովի կազմում կար հատուկ հանձնաժողով փոխհատուցումների հարցով (The Commission on Reparations of Damage /Valuation of Damage/): Գրեթե 2 ամիս տևած աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ նյութական կորուստներ են ունեցել ոչ միայն պատերազմին անմիջականորեն մասնակցած երկրները: Ուստի, մարտի 7-ին նշյալ հանձնաժողովը ձևավորեց առանձին մարմին՝ Հատուկ հանձնախումբ (Special Committee), որի նպատակն էր ի մի բերել հանձնաժողովում չներկայացված երկրների և ժողովուրդների նյութական կորուստները և դրանց հատուցմանը տալ պաշտոնական ընթացք: Հատուկ հանձնախումբն ուներ հետևյալ կազմը՝ անդամներ. գեներալ ՄըքՔինսթրի (McKinstry) ԱՄՆ, գնդապետ Փիլ (Peel) Մեծ Բրիտանիա, պրն. Ժուասե (Jouasset) Ֆրանսիա; քարտուղարներ. Հ. Ջեյմս (H. James) ԱՄՆ, պրն. Փ. Լոր (P. Laure) Ֆրանսիա: Հանձնախմբի ձևավորման հաջորդ իսկ օրը՝ մարտի 8-ին, այն դիմեց Բոլիվիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Էկվադորի, Գվատեմալայի, Հայիթիի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Սիամի (ներկայումս՝ Թաիլանդ) և Հայաստանի Հանրապետության (Delegation of the Armenian Republic of the Conference of Peace) պատվիրակություններին՝ տեղեկություններ խնդրելով կրած նյութական կորուստների վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում Հատուկ հանձնախումբն ամփոփեց պատվիրակությունների ներկայացրած, ինչպես նաև այլ աղբյուրներից հայթայթած փաստաթղթերը և 1919թ. ապրիլի 14-ին ներկայացրեց իր նախնական զեկույցը: Թեև արևմտահայության և արևելահայության համար հաշվարկները կատարվել էին առանձինառանձին, սակայն կորուստները ներկայացված էին միասնական վերջնական թվով: Ըստ այդմ, հայության ամբողջական նյութական կորուստը 1914-1919թթ.-ին 1919թ.-ի գներով կազմել է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ6 կամ 3.693.239.768 ԱՄՆ դոլար: Ըստ զեկուցագրի, հայության նյութական կորուստներն ունեին հետևյալ պատկերը.