Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Արևմտահայաստան (կամ ինչպես փաստաթղթում է գրված՝
Turkish Armenia).
ա) գյուղաբնակների անհատական 4 601 610 000
նյութական կորուստները
բ) քաղաքաբնակների անհատակաn 3 235 550 000
նյութական կորուստները
գ) ոչ անհատական նյութական 6 761 350 000
կորուստները

Ընդամենը՝ 14 598 510 000 ֆրանկ


2. Հայաստանի Հանրապետության և Կովկասի այլ հայաբնակ
տարածքներ.
ա) այն բնակավայրերի բնակչության 1 831 872 000
կորուստները, որոնց բնակչությունն
ամբողջովին տեղահանվել է
բ) այն բնակավայրերի բնակչության 1 293 600 000
կորուստները, որոնց բնակչությունը
չի տեղահանվել
գ) այլ նյութական կորուստներ 1 407 000 000

Ընդամենը՝ 4 532 472 000 ֆրանկ


Համընդհանուր նյութական կորուստները՝ 19 130 982 000 ֆրանկ

Անհրաժեշտ է ընդգծել, որ այս թվի մեջ ներառված չեն հայերի
1920, 1921 և 1922թթ. (համապատասխանաբար՝ Արևելյան Հայաստան,
Կիլիկիա, Զմյուռնիա և այլն) նյութական կորուստները: Եթե
հաշվառվեն նաև նշյալ ժամանակահատվածի կորուստները, ապա
վերոնշյալ թիվն առնվազն պետք է 15-20%-ով մեծացվի:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի
հրաժարվել իրեն հասանելիք հատուցումից (reparation): Անգամ
հայոց պետականության կորստից հետո, երբ այն ռազմակալվեց
օտարերկրյա զինված ուժերի կողմից (ռուսական 11-րդ բանակ +
թուրքական 3-րդ բանակ), Հայաստանի Հանրապետության
օրինական ներկայացուցիչները շարունակել են պնդել հայ ժողովրդի
իրավունքների, մասնավորապես՝ նյութական փոխհատուցման
վրա: Այսպես, Լոզանի պայմանագրի կնքումից (24 հուլիսի,
1923թ.) անմիջապես հետո Փարիզի վեհաժողովում Հայաստանի