Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրավական էությունը:3 Ավելին, ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ jus cogens-ի, մաս է հանդիսանում, հետևաբար այն անսակարկելի է ու անբեկանելի:

ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովը 637A(VII) բանաձևով (16 դեկտեմբերի, 1952թ.) հայտարարել է. «ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է սատարեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքի [իրականացումը]»:

Խիստ կարևոր է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունած փաստաթղթերն ինքնորոշման իրավունքը [հարգումը] մեկնաբանում են որպես ՄԱԿի կանոնակարգից բխող պարտավորությունների մաս:

Բ. Մյուս կարևորագույն միջազգային փաստաթուղթը, որը հաճախ է վկայակոչվում տարածքային ամբողջականության մասին խոսելիս, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի եզրափակիչ ակտն է (1 օգոստոսի, 1975թ.) (Conference on Security and Co-operation in Europe, Final Act): Վերջինս առավելապես հայտնի է Հելսինկիի եզրափակիչ ակտ անունով (Helsinki Final Act):

Ասվում է՝ իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Բնավ ո՛չ և ճիշտ հակառակը: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները. «Նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:

Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1, ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնահարումը. «[Եզրափակիչ ակտին] Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից...»:

Այսու, ակնհայտ է, որ Հելսինկիի Եզրափակիչ ակտը, ինչպես վերը նշվեց ՄԱԿ-ի կանոնակարգի դեպքում, խոսում է ոչ թե տարածքային