Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունելիության մասին: Այսինքն, խոսքը գնում է Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրած մի երկրի կողմից նույն ակտը ստորագրած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տարածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելիության մասին: Պետք է մշտապես հիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև դրանից առաջ ՄԱԿ-ի կանոնակարգի, բուն նպատակը եղել և մնում է միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով խաղաղության և անվտանգության ապահովումը, և ոչ թե՝ սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին սրբազան կովի կարգավիճակի շնորհումը: Ազգային ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա և այլն) և փոփոխվելու են (Սերբիա) պետությունների սահմանները:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է եզրակացնել, որ ո՛չ ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ և ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան «տարածքային ամբողջականության» կամ «սահմանների անձեռնմխելիության» հիմնադրույթներ: Նշյալ փաստաթղթերում առկա է միայն փաստաթղթերը ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականությունը չխախտելու և սահմանները չփոփոխելու հանձնառություն:

Այսպիսով, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր իսկ քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունը իրենը համարվող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի նշածս փաստաթղթերում