Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քան 20 երկրի, այդ թվում Մինսկի եռանախագահության 2 անդամ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, քաղաքական կամքը:

Վերոշարադրյալը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
1. Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ վարչական բաժանարար
գիծը երբեք սահման չի եղել, հետևաբար տեղին չէ խոսել
«սահմանների անձեռնմխելիության» մասին:
2. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանի ՍՍՀ
վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել,
հետևաբար տեղին չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
ինքնորոշման իրավունքը սահմափակել ստալինակերտ մարզի
վարչարարության պարագծով:
3. Մինսկի եռանախագահության անդամները լիազորված չեն
դատողություններ անելու տարածքների պատկանելության կամ
սահմանների վերաբերյալ. նրանք իրավարարներ չեն, նրանք
միայն միջնորդներ են:
4. Հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների
վերաբերյալ միջազգային հանրության քաղաքական
կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի խաղաղության
վեհաժողովի (1919-1920թթ.) ad hoc հանձնաժողովի 1920թ.
փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը:
5. Վերոնշյալ փաստաթղթի դրույթներն ամրագրված են Սևրի
պայմանագրում, հետևաբար հանդիսանում են այն
ստորագրած երկրների քաղաքական կամքի դրսևորումը:

Եզրակացություն

Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկայիս ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus: