Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հղումներ և ծանոթագրություն
1. Bothe M. Boundaries. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 443.
2. Միջազգային իրավունքը միանգամայն հստակ է պետականության հարցում: Մասնավորապես, Մոնտեվիդեոյի Պետությունների իրավունքների և
պարտականությունների մասին 1933թ. կոնվենցիայի (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) 1-ին հոդվածն ամրագրում է պետականության 4 չափորոշիչները, որոնք պարտադիր են միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու համար: Դրանք են.
ա) մշտական բնակչություն, բ) որոշակիացված տարածք, գ) կառավարություն, և դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն (Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, p. 70.) Վերջին չափորոշիչը համարվում է ամենակարևորը: (Williams S., De Mestral A. An Introduction to International Law. Toronto-Vancouver, 1987, p. 45.) Ուզում եմ շեշտել, որ խոսքը գնում է ոչ թե պարզապես միջպետական հարաբերությունների իրավունքի դատարկախոս հայտարարության մասին, այլ դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնելու
իրական կարողության մասին, այսինքն՝ օտար երկրներում, ինչպես նաև սեփական երկրում՝ օտար, դեսպանատների բացման և գործունեություն ծավալման մասին:
3. Այս մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո. Ազգ, 22 մայիսի 2007, էջ 4:
4. Bothe M. ... Ibid, p. 448.
5. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
6. United States National Archives. Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.
7. Հիշատակելի է, որ ԱՄՆ երբեք չի ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը, ի տարբերություն Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, որը ճանաչել է 1920թ. ապրիլի 23-ին: Սա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նշյալ 2 պետությունները, նկրտումներ ունենալով հայաբնակ տարածքների նկատմամբ, ոտնահարում էին Վիլսոնի հռչակած ինքնորոշման սկզբունքը (Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, v. III, Washington, 1936. p. 778; Lauterpacht H. Recognition in International Law. Cambridge, 1947, p. 11):
8. Նկատի ունի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն ուժի մեջ է մտել 1920 թ. նոյեմբերի 22-ին:
9. Treaty of Peace with Turkey, Signed at Sevres, August 10, 1920. London, Printed and Published by His Majesty’s Stationery Office, 1920, p. 26.
10. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, Glossary.

առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
28 հունիսի, 2007թ., էջ 4
տե՛ս նաև FRANCE-ARMENIE ամսագրում,
№ 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 21-22

60