Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թ. Սևրի և Լոզանի պայմանագրերի

իրավական փոխհարաբերությունները

1923թ. հուլիսի 24-ին կնքվել է Լոզանի պայմանագիրը: Այս պայմանագրով, ըստ էության, Քեմալ Աթաթուրքն արեց այն, ինչ տարիներ հետո պիտի աներ Ադոլֆ Հիտլերը՝ վերատեսության ենթարկեց Առաջին համաշխարհային պատերազմի որոշ արդյունքներ: Այսուհանդերձ, Լոզանի պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. այն փոփոխության չի ենթարկել, մինչևիսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, այլ միայն Լոզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսության է ենթարկել Սևրի պայմանագրի մի շարք դրույթներ: Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին: Ուստի քննենք Լոզանի պայմանագիրն ու նրա իրավական փոխհարաբերությունները Սևրի պայմանագրի հետ՝ ըստ միջազգային իրավունքի:

Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով: Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողություններին:

Այսպես, եթե Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի (Principal Allied Powers) և Դաշնակից ուժերի (Allied Powers), իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ (by a firm, just and durable peace), ապա Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի (High Contracting Parties) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության (The Government of the Grand National Assembly of Turkey), և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր: Վերոհիշյալից ակնհայտ է, որ Լոզանի պայմանագրում խոսքը չի գնում օրինապես հայտարարված պատերազմը, ինչպիսին էր, օրինակ, Առաջին համաշխարհայինը, խաղաղությամբ