Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն: Սա մի առանձին հոդվածի նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:

Հայաստանի երկրորդ աղերսը Լոզանի պայմանագրի հետ ի հայտ է գալիս Թուրքիայի ստեղծվելիք հանրապետության տարածքի իրավական ձևակերպման առնչությամբ: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»:

Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա:

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին: Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (22 նոյեմբերի, 1920թ.): Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (29 հոկտեմբերի, 1923թ.-ից) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով15 հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից: Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը վերահաստատում է այդ իրողությունը. «Սույն հոդվածի դրույթները չեն ներազդում բարիդրացիական հարաբերություններից բխող այն հատուկ պայմանավորվածությունների վրա,