Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրանք են.
ա) մշտական բնակչություն,
բ) որոշակիացված տարածք,
գ) կառավարություն և
դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ
մտնելու կարողություն:

Վերջին չափորոշիչը համարվում է ամենակարևորը: Ուզում եմ շեշտել, որ խոսքը գնում է ոչ թե պարզապես միջպետական հարաբերությունների իրավունքի դատարկախոս հայտարարության մասին, այլ դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնելու իրական կարողության մասին, այսինքն՝ օտար երկրներում, ինչպես նաև սեփական երկրում՝ օտար, դեսպանատների բացման և գործունեության ծավալման մասին:

Այսու, Կարսի պայմանագիրը կնքելու պահին (13.10.1921թ.) չկար «ՀՍՍՀ» օրինականորեն ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար այդ տարածքային միավորը, ինչպես նաև նրանում իշխանություն հաստատած վարչախումբը, չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն:

Հիմա անդրադառնանք ՀՍՍՀ-ում 1920թ. դեկտեմբերի 2-ից իշխանություն հաստատած, ավելի ճիշտ իշխանության բերված, վարչախմբի իրավական կարգավիճակին: Սա կարևոր է, քանի որ այդ կարգավիճակից են ածանցվում Հայաստանի անունից Կարսի պայմանագիրը ստորագրած անձանց լիազորությունները: Հանրահայտ իրողություն է, որ ՀՀ օրինական իշխանությունները, ռուս-թուրքական համադրված ռազմական գործողությունների հետևանքով հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված էին ընտրել չարյաց փոքրագույնը և իշխանության փոխանցման մասին համաձայնագիր կնքել «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազոր ներկայացուցիչ ընկ. Լեգրանի» հետ, որը հանդես էր գալիս «Ռ.Կ.Կ.Կ.Կ.-ի (Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե) լիազորությամբ, ի դեմս Ռուսաստանի Սովետական կառավարության»: Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված մարդկանց խումբը, որը նախապես հանդես էր գալիս Հայհեղկոմ անունով,12 ակնհայտորեն օտարերկրյա, այն էլ անօրինական վարչակարգի դրածո վարչախումբ էր: Կարսի պայմանագիրը ստորագրած վարչախմբի ներկայացուցիչների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մա-