Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդի (Council of the League of Nations) անդամների վրա՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա:

Այսինքն, ներկայումս Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և Անվտանգության խորհուրդը, որոնք ժառանգել են Ազգերի լիգայի և Խորհրդի ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները, հանդիսանում են Թուրքիայում հայկական փոքրամասնության և, մասնավորապես, հայկական հուշարձանների պահպանման հովանավորներն ու երաշխավորները:

Ի լրումն այս ամենի, նշյալ 44-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է ցանկացած տարաձայնությունը դատական կարգով լուծելու հնարավորությունը. «Թուրքիան նաև համաձայնվում է, որ օրենքին կամ սույն հոդվածներից բխող որևէ փաստին վերաբերող ցանկացած տարակարծություն, որը կառաջանա թուրքական կառավարության և պայմանագիրը ստորագրած որևէ երկրի կամ Ազգերի լիգայի Խորհրդի որևէ անդամի միջև, պետք է համարվի միջազգային բնույթի վեճ, ինչպիսին ամրագրված է Ազգերի լիգայի կանոնակարգի 14-րդ հոդվածով: Թուրքական կառավարությունը սույնով իր համաձայնությունն է հայտնում, որ նման վեճը, եթե մյուս կողմն այդպես պահանջի, պետք է փոխանցվի Արդարության միջազգային մշտական դատարանի տնօրինմանը: Արդարության միջազգային մշտական դատարանի վճիռը պետք է լինի վերջնական և պետք է ունենա այնպիսի լիազորություն և հետևանք, ինչպիսին [Ազգերի լիգայի] Կանոնակարգի 13-րդ հոդվածով կայացված վճիռները»:

Այսինքն, Լոզանի պայմանագիրը ստորագրած ցանկացած երկիր (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) կամ Խորհրդի (ներկայումս՝ Անվտանգության խորհրդի) անդամ որևէ երկիր (5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից յուրաքանչյուրը) հայկական հուշարձանների ավիրման հարցով իրավասու է Թուրքիայի դեմ հայցով դիմել Արդարության միջազգային մշտական դատարան (ներկայումս՝ Արդարության միջազգային դատարան): Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան նաև պարտավորված են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, հանդեպ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Խախտելով ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ Թուրքիան սասանում է իր գոյության իրավական հիմքերը, քանի