Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԴ. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի

սահմանը՝ ըստ միջազգային իրավունքի

Խնդրո առարկա հարցը լուսաբանելու համար պետք է պատասխանենք առնվազն 3 ենթահարցի.

ա) Ինչպե՞ս է Ջավախքը հայտնվել Վրաստանի վարչական
ենթակայության տակ;
բ) Ինչքանո՞վ է Վրաստանի ենթակայության տակ Ջավախքի
ընդգրկումը խարսխված միջազգային իրավունքի վրա; և
գ) Միջազգային հանրությունն իր լիազոր կառույցների միջոցով
ի՞նչ դիրքորոշում է արտահայտել և ի՞նչ սկզբունքներ է մշակել
հայ-վրացական սահմանազատման համար:

Նախ՝ ինչպե՞ս Ջավախքը հայտնվեց Վրաստանի վարչական ենթակայության տակ:

1921թ. հուլիսի 7-ին Թիֆլիսում տեղի ունեցավ Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական (բանվորական) Կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ, մասնակցությամբ՝ Ստալինի, Օրջոնիկիձեի, Մախարաձեի, Կիրովի, Նարիմանովի, Մյասնիկյանի, Նազարեթյանի՝ ձայնի իրավունքով, և Օրախելաշվիլու, Սվանիձեի, Մռավյանի՝ առանց ձայնի իրավունքի: Օրակարգում դրված էր երկու հարց. I. Վրաստանին կամ Հայաստանին Լոռվա Չեզոք գոտու միացման մասին: II. Հայաստանին (sic! Հայաստանին) Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների միացման մասին:

Առաջին հարցի շուրջ Կավբյուրոյի պլենումը 6 կողմ, 1 ձեռնպահ քվեներով որոշեց Լոռու Չեզոք գոտին միացնել Հայաստանի ՍովետականՍոցիալիստական Հանրապետությանը: Երկրորդ հարցը որոշվեց փոխանցել Վրաստանի Կոմկուսի կենտկոմ, վերջինից այդ մասին ստացվելիք եզրակացությունը դնել Կավբյուրոյի հաջորդ նիստի քննարկմանը: 1921թ. հուլիսի 16-ին տեղի ունեցավ Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի նիստ՝ Մախարաձեի, Մդիվանու և Օրախելաշվիլու մասնակցությամբ: Նիստում քննարկվեցին վերոհիշյալ 2 հարցերը: Առաջին հարցի կապակցությամբ, հաշվի առնելով Կավբյուրոյի արդեն կայացված հստակ դիրքորոշումը, որոշվեց համաձայնություն տալ Լոռու Չեզոք գոտու՝ Սովետական Հայաստանին միացմանը: Անհրաժեշտ է նշել, որ տվյալ որոշումը կայացնելու պահին Լոռվա Չեզոք գոտին արդեն 5