Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամիս՝ 1921 թ. փետրվարի 16-ից, գտնվում էր 11-րդ բանակի հայկական զորամիրավորումների վերահսկողության ներքո: Երկրորդ հարցի՝ Ջավախքի, վերաբերյալ ընդունվեց հետևյալ որոշումը. «Թիֆլիսի հետ Ախալքալաքի շրջանի ունեցած քաղաքական, ինչպես նաև տնտեսական կապերի նկատառումներից ելնելով՝ ընկերներ հայերի առաջարկությունը համարել անընդունելի»: Առանձնանշելի է, թե որքանով է սույն ձևակերպումը նման Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու Կավբյուրոյի ընդամենը 11 օր առաջ՝ 1921թ. հուլիսի 5-ին, կայացված, որոշմանը:

Ահավասիք, այսպես կոչված իրավական հիմքը, որով Ջավախքը դրվել է Վրաստանի ՍՍՀ ենթակայության ներքո: Հարց է ծագում. Արդյո՞ք վրացի 3 կոմունիստների կարծիքը բավարար իրավական հիմք է՝ որոշելու հայության մի ստվար հատվածի՝ ջավախահայության, ճակատագիրը: Արդյո՞ք 3 կոմունիստների որոշումը բավարար հիմք է տարածքի տիտղոսը (title to territory) հստակեցնելու համար: Արդյո՞ք այս 3 կոմունիստների կարծիքը իրավասու էր չեղյալ հայտարարելու Փարիզի խաղաղության վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի հայվրացական և հայ-ադրբեջանական սահմանազատման (delimitation) առաջարկված սկզբունքները: Իհարկե՝ Ո՛Չ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հետսովետական Վրաստանի բոլոր ղեկավարներն ու կառավարությունները միանշանակ բացասական գնահատականներ են տվել Վրաստանում կոմունիստական տիրապետության ժամանակաշրջանին (1921-1991թթ.), մերժել են այն, իրավացիորեն այդ ժամանակաշրջանը համարել օտարերկրյա ռազմական ուժի կողմից վրաց ժողովրդի պետականազրկման, երկրի ապօրինի բռնազավթման (1921թ. փետրվարից), ապաև բռնակցման (1922թ. դեկտեմբերից) տարիներ: Միջազգային իրավունքի տեսանկյունից միանգամայն օրինաչափ գնահատականներ, քանի որ նույն միջազգային իրավունքի հիմադրույթներից է, որ զավթիչ վարչախմբի (oկուպացիոն ռեժիմի) գործողությունները չեն կարող և չեն ծնում իրավական հետևանքներ տվյալ երկրի համար, անկախ այն բանից՝ այդ հետևանքները դրական են, թե՝ բացասական:

Սա է վերը նշած մեր 2-րդ հարցի պատասխանը: Վրացկոմկուսի որոշման անօրինականության փաստը ամրապնդվում է նաև այն հանգամանքով, որ ներկայիս Վրաստանի ուղղակի իրավահաջորդությունը Վրաստանի առաջին հանարապետությանը ամրագրված է