Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ՛, որքան վեհ է հիմնը պայքարի,
Շարքերը՝ անահ, խրոխտ, անսասան,
Քայլերգը ցասկոտ հզոր վրեժի,
Սարսափ գրոհը՝ հաստատ, առնական։

Օ՛, որքան վեհ է տարերքը կյանքի,
Սուրբ ազատության ահաբեկիչ մարտ,
Կյանքի օրհասը, տագնապը կռվի,
Կռվող բանվորի ազատ մահն հպարտ...

1908, ապրիլ