Էջ:Heqiat arevi tak.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձրից գահավեժ անդունդն անհատակ
Ընկել եմ, քուրիկ, քո ոտների տակ.
Երազանքներս եմ փոշուդ հետ խառնել,
Տենչերս մաքուր՝ բյուրեղ ցնորքներ...

Իմ սիրտն եմ դրել սուրբ ոտներիդ տակ.
Ճակատս հպարտ, ազատ ու արձակ —
Ա՛խ, թող ու անցիր, կոխոտի՛ր, գնա՛,
Բայց երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի՛ խղճա...

1908