Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես շատ լացի զուր, ապարդյուն,
Եվ հեռացա հուսահատ,
Եվ մնացի մենակ տրտում՝
Սեր ու երգս անավարտ։

Արցունք չկա, որ նորից լամ,
Ա՛խ, ո՛ր վերքիս ցավը լամ,
Հիմա կրկին ի՞նչ են հուզում՝
Լի եմ, կուշտ եմ աշխարհից։

Էլ իմ սրտից ի՞նչ են ուզում,
Գոնե հանգիստ թողնեն ինձ։

1908