Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դաշտերի վրա ցնծում է գարուն,
Արևը մաղում անձրև ոսկեբեր,
Ծաղիկը չքնաղ վառվում է, փթթում՝
Պայծառ, հուսավառ ժպիտով անմեռ...

Դաշտերի վրա լալիս է աշուն,
Անհամբույր, համառ, անավարտ անձրև,
Ծաղիկը տխուր մաշվում է, թոշնում՝
Ցրտահար, մռայլ, անհույս, անարև...

Իմ հոգու մեջ է ծաղիկը փթթում,
Իմ հոգու մեջ է ծաղիկը թոշնում...

1909