Էջ:Heqiat arevi tak.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեև դեռ մանուկ, բայց ապրած ու ծեր՝
Սիրտս զգայուն նորից աղմկեց․
Հույզ ու անզուսպ տենչ, գորովանք ու սեր
Հանց բոսոր հրդեհ նորեն բռնկեց։

Անցած օրերիս նուշերն արթնացան՝
Սեր, ատելություն, արցունք ու ծիծաղ...
Սիրտս հեծեծաց անհույս, անգյուման...
— Հին վերքն էր բացվել նորից արնաշաղ։

1906