Էջ:Heroism of Yazidi nation.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՌԱՍՈՅԱՆ

ՍԱՄՎԵԼ

САМВЕЛЕ

МОСКОВ

(1973-1992)

Լաչինի համար մղված մարտերի ժամանակ անհայտ կորել է նա՝ 19-ամյա այդ պատանին, որի սիրտը լի էր պայծառ երազանքներով, կենսասեր էր ու կենսախինդ, որ զորակոչվելով հայոց բանակ, ռազմաճակատ էր մեկնել կռվելու, հաղթելու և Արցախն ազատագրված տեսնելու անմար հավատով:

Բայց ճակատագիրը դաժան գտնվեց Սամվել Ռասոյանի հանդեպ, նա չունեցավ իր գերեզմանը, ու մնաց այդպես՝ անմահ, ինչպես իր գործը։

Մեծ կենսագրություն չունեցավ Սամվելը։ Ծնվել է Աշտարակի շրջանում՝ Արագածոտն գյուղում, սովորել է տեղի դպրոցում, 1992 թվականի գարնանը զորակոչվել է բանակ, մեկնել Արցախ, մասնակցել մի քանի մարտերի, աչքի ընկել պատանեկան խիզախությամբ։ Բայց Լաչինի համար մղված թեժ մարտերից մեկը վերջինը եղավ նրա համար։

Ու՞ր է Սամվելը, ոչ ոք չգիտի, ու մնում է նա այդպես անգերեզման ու … անմահ։