Էջ:Heroism of Yazidi nation.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄՀՈՅԱՆ

ԱԶԻԶ

Ә’ЗИЗЕ

ПЬРИСТАВ

(1944-1994)

Ազիզ Մհոյանի մասին լեգենդներ հյուսվեցին։ 50-ամյա ազատամարտիկը կռվում էր ջահելի պես, ահ ու սարսափ տարածում թշնամու շարքերում։ Կարծես նա վրեժ էր լուծում այն բոլոր զոհերի համար, որ ունեցել էին իր նախնիները պատմության քառուղիներում։

Ազիզ Մհոյանը ծնվել է 1944 թվականին Ալագյազում, մեծացել հայրենի լեռնալանջերի վեհությունը վայելելով, արժանանալով համագյուղացիների հարգանքին։

Արցախյան ազատամարտերի օրերին նա կանգնեց հայ եղբայրների կողքին, մասնակցեց մի շարք մարտերի, վաստակեց խիզախ զինվորի համբավ։ Սակայն թշնամու գնդակը 1994 թվականին խոցեց նաև Ազիզ Մհոյանին։

Ազիզ Մհոյանին փառքով ու սրտի ցավով հողին հանձնեցին հայրենի Ալագյազ գյուղում։