Էջ:Heroism of Yazidi nation.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՄԶՈՅԱՆ

ՅՈՒՐԱ

ЮРАЕ ФАРЬЗ

(1976-1995)

Երևանի N2 պրոֆտեխուսումնարանը, ուր սովորել է Յուրա Համզոյանը, միշտ կմնա եզդիների հիշողության մեջ որպես արիության դպրոց։ Չ՞է որ այստեղ էր ձևավորվել արցախյան հերոսամարտերի մասնակիցը, եզդի ժողովրդի արժանավոր զավակը։ Այստեղ սիրում էին նրան, ճանաչում էին որպես ձեռներեց, պատրաստակամ ընկեր, որին կարելի էր դիմել դժվար պահերին ու համոզված լինել, որ նա անպայման օգնության ձեռք կմեկնի։

Յուրան, 1976 թվականին Երևանում ծնված այդ երիտասարդը, կարճ ժամանակում ձեռք բերեց աշակերտական և ուսուցչական կոլեկտիվների վստահությունն ու սերը։ Եվ ոչ ոք չզարմացավ, երբ լսեցին, որ իրենց Յուրան մասնակցում է Մեղրու շրջանի սահմանների պաշտպանությանը։ Իսկ հետո ստացվեց ծանր բոթը. Յուրան զոհվել է Ջեբրայիլի մոտ՝ 1995 թվականի մարտի 28-ին։ Խոր կսկիծ ապրեցին բոլորը, բայց մխիթարությունն այն էր, որ Յուրա Յամզոյանն այդ օրից սկսել է իր անմահության ուղին։

Այդ են վկայում Չարբախի եզդիական գերեզմանոցում նրա սրբացած հողաթումբը և անմահության հուշարձանը։