Էջ:Heroism of Yazidi nation.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻ ՄԵԾ ԱՎԱՆԴԸ

Անցնում են օրեր, ամիսներ, տարիներ, սակայն չի խամրում այն փոթորկոտ օրերի հուշերը, երբ ոտքի ելավ մի ողջ ժողովուրդ` պաշտպանելու իր հողն ու ազատությունը, արժանապատվությունն ու ազատ ապրելու իրավունքը։

… Երբ սկսվեց Արցախյան հերոսամարտը, տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց ճշմարտությունը, ծնունդ առավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց զոհերի և զոհողությունների, անօրինակ սխրանքների ու նվիրումի փառավոր էջերով։ Ու այդ էջերից կրկին ու կրկին հառնում են սիրելի դեմքեր ու անմոռաց դեպքեր, որոնց փառքն ու անմահությունը կապրեն պատմության պայծառ էջերում։

Այդպիսի նվիրյալ դեմքերից է Ազիզ Թամոյանը, եզդի ժողովրդի արժանավոր զավակը, որն իր գործունեությամբ նոր էջ բացեց եզդի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության տարեգրության մեջ, դարձավ այդ մեծ բարեկամության նորօրյա խորհրդանիշը։

Այս ամենն ասվում է այն փոթորկոտ օրերի ականատեսի վկայությամբ, երբ իմ բարեկամ, անվանի հայ արևելագետ, պրոֆեսոր Գ. Ասատրյանի հետ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, հնչում էին կոչեր՝ կանգնել հայ եղբայրների կողքին, սատարել արցախցիներին, մեկնել ռազմադաշտ՝ զենքով պաշտպանելու հայոց հողն ու հայ և եզդի ժողովուրդների ազատ ապրելու իրավունքը։

Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ եղբայրների կողքին, միասին կռել հաղթանակը։ Հանրահավաքները շարունակվում էին, դրանց մասնակցում էին հազարավոր եզդիներ, և Ազիզ Թամոյանն իր կրակոտ ելույթներով, եզդի ժողովրդի իղձերն արտահայտելով, ժողովրդին ոգևորելով՝ փաստորեն դարձավ ժողովրդի նվիրյալ առաջնորդը։

Զովունի գյուղից, ուր տեղի ունեցավ հարյուրից ավելի հանրահավաք, ոգևորության ալիքն անցավ հանրապետության մյուս շրջանները։ Եվ ամենուրեք՝ Արտաշւսւոում ու Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում, ուր տեղի էին ունենում հանրահավաքներ, ելույթ էր ունենում Ազիզ