Էջ:Heroism of Yazidi nation.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
1. Եզդի ժողովրդի պատմության էջերից

Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են։ Եզդիներն արևապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիները երկրպագում են միաստվածություն և նրա երրորդությանը՝ Մալակե Թաուսին, Կարմիր Սուլթան Եզիդին, Շեխ Ադիին։ Եզդիները պաշտում են Մալակե Թաուսին սիրամարգի տեսքով։ Ընդհանրապես սիրամարգի պաշտամունքի առանձին տարրեր պատմական վաղ ժամանակներում լայն տարածում ունեին Հնդկական թերակղզում, Մերձավոր և Միջին Արևելքում ապրող ժողովուրդների մեջ և այդ պաշտամունքն արտացոլվել է նրանց հավատալիքներում, հոգևոր և նյութական մշակույթի հուշարձաններում։

Ըստ ժողովրդական բանահյուսության և ավանդապահ, բանիմաց ու գիտակ տարեց եզդիների, մեր նախնիները նոր տարվա առթիվ աղոթելով՝ ասում էին «Այսօր Նոր տարի է, թո՛ղ շնորհավոր լինի թագավորների թագավորի (փաթշե փաթշա) և ամբողջ աշխարհի ժողովուրդների Նոր տարին։ Թո՛ղ նոր թագավորը գա» ասելով ի նկատի են ունենում աստծուն։ Հնուց ի վեր կա նաև այլ բացատրություն։ Դա այն է, թե «Այսօր երկրի վրա նոր թագավոր եղավ։ Նոր թագավորը աշխարհին թո՛ղ բերի խաղաղություն և լիություն, թող ժողովուրդներին փորձանքից հեռու պահի»։ Ինչպես տեսնում ենք՝ թագավոր և թագ բառերի շուրջն է պտտվում խոսակցությունը։ Եզդի ժողովուրդը աստծուն հարգելով աստծու թագը համարում է Թաուս սրբություն։

Մեր խորին համոզմամբ, ելնելով բանահյուսության տվյալներից, թաուս բառն առաջացել է թագ բառից։ Աստծուն համարելով թագավոր և սրբացնելով նրա թագը, եզդիներն այն հեռավոր, վաղնջական ժամանակներում, դեռևս հինգ հազար տարի առաջ, առասպելական կերպարանափոխություն են կատարել՝ թագավոր, թագ բառերը սրբացվել են, կերպարանափոխվել, դարձել Մալաքե Թաուս։ Հնագույն աղբյուրներում նույնպես հիշատակվում է, որ Մալաքե Թաուս նշանակում է թագավորի թագ։ Թագի վրա ամրացվում էին սիրամարգի գեղեցիկ փետուրներ։ Եվ Մալաքե Թաուսը այդպես էր պատկերվում՝ սիրամարգ-հրեշտակ։ Հիշենք, որ սիրամարգն արևելքում համարվում է գեղեցկության և վեհության խորհրդանիշ, իմաստության և շուքի արտահայտություն։ Եվ դարեր շարունակ, և մինչև օրս սիրամարգ-