Էջ:Heroism of Yazidi nation.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրեշտակը սրբացվել է որպես Աստծու փոխնորդ։ Իսկ եզդիներն իրենց համարել են Մալաքե Թաուսի ժողովուրդ։

Ցավոք, պատմական այս իրողությունները չեն ուսումնասիրվել գիտնականների կողմից, չեն դարձել հասարակայնության սեփականությունը։ Մինչդեռ թագավորի թագ, Մալաքե Թաուս, սիրամարգ-հրեշտակ առնչությունների ուսումնասիրությունը և դրանց լուսաբանումը լայն հնարավորություններ կտան աստվածաբանների, պատմաբանների գիտական պրպտումների, գիտական ճշգրտումների համար։

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը։ Ըստ եզդիների ազգային օրենքների՝ եզդին ծնվում է որպես եզդի և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել։

Պատմական հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժների ընթացքում, եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Խազալիե, Ավախե, Բիրմայե, Կանդահարե (Աֆղանստան) քաղաքները, ապա Իրան, որտեղ և դարձան արևապաշտ։ Հետագայում եզդիները Իրանից տեղափոխվել են Բասրա, Քուֆ և Բաղդադ քաղաքները։ 7-րդ դարից եզդիներն իրենց նախահոր անունով իրենց համարեցին եզդի։ 683 թվականի, հոկտեմբերի 10-ին Քերբալայի դաշտում սպանվում է Շիա Ալու՝ Ալիիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետև ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը (նրա ճակատագիրը մինչև այսօր անհայտ է)։ Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մուսուլմանները կապույտ շոր են հագնում որպես սուգի նշան։ Մինչև այսօր էլ կապույտ զգեստ հագնելը եզդիների համար մեղք է համարվում։ Հիշենք նաև, որ Քերբալայի դաշտում, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, նա սկսեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ։ Հետաքրքիր փաստ է և այն, որ եզդիների դրոշը մինչև Քերբալա եղել է սպիտակ (բե լաքաբիե)։ Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր և սպիտակ ու այդպես էլ պահպանվում է մինչև այսօր։ Շիաների ճնշման տակ եզդիները կրկին տեղահանվում են և հաստատվում Շարկ, Շամ (այժմ Դամասկոս), Մըսըր քաղաքներում։

Եզդիական բանահյուսության նմուշներից մեկի մեջ ասվում է.

«Կարմիր Սըլթան Եզիդը հարցնում է իր մորից. «Մայրիկ, ո՞վ է իմ հայրը»։ «Քո հոր անունով է շենացել Շամը»,– պատասխանում է մայրը։ Եզդիերեն դա հնչում է այսպես. «Քիե բավե մըն։ Միրո, բավե տը փաթշաբու, ռակի ռաուստանբու, շըհըրե շամե Դամասկոս, սար Նավե վիյա ավաբու»։