Էջ:Heroism of Yazidi nation.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եզդի ժողովուրդը ևս Արցախյան հերոսամարտերում մեծ կորուստներ կրեց։ Նահատակվեցին երեք տասնյակից ավելի եզդի ազատամարտիկներ։ Նրանցից երեքի Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի և Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Արցախյան ազատամարտի հերոսների կողքին Եռաբլուրում։ Ազիզ Թամոյանի շնորհիվ եզդի ազատամարտիկների շիրիմները միշտ ծածկված են լինում թարմ ծաղիկներով՝ վառ պահելով ընկածների հիշատակը։

Անուշադրության չեն մատնվում նաև զոհված եզդի ազատամարտիկների ընտանիքները։ Եզդիների ազգային միությունը, որի պրեզիդենտն է Ազիզ Թամոյանը, հոգատարությամբ է շրջապատել նրանց, ծանոթ է նրանց հոգսերին և մտահոգություններին, աշխատում է միշտ օգտակար լինել զավակներ կորցրած ընտանիքներին։

Դեռևս 1992 թվականին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Եվ Ազիզ Թամոյանը առաջիններից էր, որ արժանացավ այդ պատվավոր կոչմանը։ Նա ոչ միայն արժանացավ այդ կոչմանը և հերոսի ոսկե աստղին, այլև դրանով ստանձնեց նոր պարտավորություններ, դարձավ իր հերոս նախնիների արժանավոր ժառանգորդը և օրինակ գալիք սերունդների, եզդի երիտասարդության համար։

Ազիզ Թամոյանի մասին ասվածը թերի չլինելու համար մեջ բերենք Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «էզդիխանայում» տպագրված հաղորդագրությունը. «Եզդի ժողովրդի դարավոր պատմությանը նվիրված «Մենք եզդի ենք» պատմավավերագրական, «Անմահ է քո սխրանքը, եզդի ազատամարտիկ» գրքերի, մամուլում եզդիների կյանքին ու ճակատագրին նվիրված հրապարակային հոդվածների, ռադիոյով և հեռուստատեսությամբ ունեցած հանրամատչելի զրույցների, եզդի ժողովրդի պատմությանը, կրոնին և աստվածաբանության հարցերին առնչվող հոդվածների և ելույթների, անբասիր մանկավարժական գործունեության համար Ազիզ Թամոյանին շնորհել եզդի ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության պատվավոր դոկտոր-պրոֆեսորի կոչում»։ Պատահական չէ, որ Ազիզ Թամոյանի մարտական ընկեր, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասել է. «Ազիզ Թամոյանի անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև հայ հերոսների հետ միևնույն շարքում»։

Ազիզ Թամոյանին լավ գիտեն եզդիաբնակ բոլոր գյուղերում, բոլոր համայնքներում։ Եզղիները գիտեն, որ իրենց թիկունքում կանգնած է Եզդիների ազգային միությունը, նրա նախագահությունը, անձամբ Ազիզ Թամոյանը։ Իսկ դա և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող։ Ամփոփելով՝