Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին:

Մի դու մտի՜կ,
Ե՛դպես քթի՜կ,
Եդպես ճտի՜կ.
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ
Ատլասն հագին:
Գիտե՛մ, անշուշտ՝
Իմ քուրիկի
Ձայնն ել կըլի
Հրեշտակի:

Յերգի՛, քուրիկ,
Մի՛ ամաչի,
Իմ ուզածը
Մի մեծ բան չի
Թե վոր չքնաղ
Եդ տեսքիդ հետ
Յերգելում ել
Յեղար վարպետ,
Ո՜, կդառնաս,
Ի մաքրուհի,
Թռչունների
Մայը թագուհի:

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած,

25