Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ագռավային
Բկովը մին,
Վոր չկռռաց՝
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ռխեց, գնաց:
|
|
ԿԱՏՈՒՆ ՈՒ ԽՈՀԱՐԱՐԸ
Մի գրագետ խոհարար
Ժամ, աղոթքի սիրահար,
Շատ հոգեվախ, խիղճն արթուն
Վազեց գնաց գինետուն՝
Իր սանահոր քելեխին.
Իսկ պահապան տուն-տեղին
Դրեց կատվին աչքաբաց
Յեվ շատ, շատ ել մկնատյաց:
Գնաց... յեկավ,
Իր աչքն ընկավ
Խոհանոցի հատակին,
Կարկանդակի փշրանքին,
Խանում, խաթուն
Տնապահ կատուն
Տակառի տակ
Ենպես տաք, տաք
Վո՜նց ե խժռում լավից լավին՝
Նորատապակ վառեկ հավին.
Այ դու ծակաչք, այ դու չտես,
Եդ հավի տեղ մեծ ցավս ուտես,
Այ անպատկառ, թու քո պատվին,-
|
|