Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախատում եր մարդը կատվին,
(Լսողն ով եր, հավը համով եր)
Կար ժամանակ,
Վոր տան միակ
Կատուն եյիր ազնիվ ու հեզ
Հիմա քեզ պես,
Ա՛յ բամրառակ,
Չկա մեկը խաղք-խայտառակ.
Վայ թե քիթդ հանես շեմքից,
Բա չե՞ն ասի դուռ ու դրկից՝
Կատուն գող ե...
Նա վոսոխ ե․․․

Ինչպես գայլին չար ու անհագ
Պետք չի թողնել վոչխարանոց,
Ճիշտ այնպես ել՝ կատվին տան բակ,
Վոչ թե միայն տան խոհանոց:
Այդ զավզակը,
Ավազակը
Այս տեղերի,
Այս թաղերի
Աղտն կեղտն ե
Վարակ, ժանտախտ...

(Կատուն լսում, ուտում ե նաղտ)
Այստեղ մեր մեծ բարոյախոս
Ճարտասանը այնքան դար-փոս

Գցեց իրեն ու սրնգեց,
Մինչև կատուն կերավ, ծլկեց:

28