Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Փախցրեց բոլոր թռչուններին:
Ոգուտդ ի՛նչ ե, անգին սարյակ,
Լավ ե յերգես հաջող, վորպես մի դեղձանիկ,
Քան վատ յերգես իբրև սոխակ։


ԳԱՅԼԸ ՇՆԱՆՈՑՈՒՄ

Գայլը մի մութ գիշերով
Մսահոտի քշվելով
Ընկավ վոչ թե վոչխարանոց
Այլ շնանոց:

Հոտն առնելով չքոտի,
Շնանոցը թը՜ռ վոտի
Գայլ ու շներ կողք-կողքի,
Բակը փոխվեց դժոխքի:

Վոռնոց, հաջոց, գոչ, գոչյուն...
Պահակներն են զիլ կանչում.
Տղե՛րք, գո՛ղ... գող ե յեկել,
Գոմի դուռը շուտ փակե՛լ.
Զենք ու ճրագ...

Կարկրտի պես ցած տեղացին
Թուր, հրացան, բիր ու կացին.
Տրա՛ք... տրա՜ք.
Վառվեց ճրագ...
Դուռը բացին.
Հին դրացին՝
Գայլն անառակ