Jump to content

Էջ:Khachatur Abovyan, Collected works, vol. 8 (Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ՔՐԴԵՐ ԵՎ ԵԶԻԴԻՆԵՐ>

ՔՐԴԵՐԸ

Ամենասրամիտ պատմաբանին անգամ, անշուշտ, դժվարությամբ կհաջողվի ճշգրիտ գաղափար կազմել աշխարհիս այն անհամար ժողովուրդների ներկա և անցյալ վիճակի մասին, որոնց սկզբնավորության, ծագման, տարածման և գոյության վերաբերմամբ պակասում են ամեն տեսակ գրավոր տեղեկություններ։ Անվիճելիորեն նման՝ ամեն տեսակետից առեղծվածային, ժողովուրդների շարքին են պատկանում քրդերը, որոնք զբաղեցնելով Եփրատի և Տիգրիսի միջև ընկած երկրները, իսկ, գլխավորապես, Հայկական բարձրավանդակը՝ երեք այնպիսի պետությունների միջև, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Պարսկաստանը, բաժանված անթիվ հորդաների և ցեղերի՝ չեն փոխանակել իրենց սովորությունները, լեզուն, կենցաղը, ազգային զգեստը իրենց հարևան ժողովուրդներից և ոչ մեկի հետ։ Ասիական ժողովուրդներից գլխավորապես մահմեդական արաբները, պարսիկներն ու թուրքերը, ապա եբրայեցիները, որոնք իրենց պատմական ավանդություններով վեր են կանգնած այսօրվա քրդերի <պատմական> գոյությունից իբրև կրթված, և առաջինները միևնույն ժամանակ իբրև քրդերին կրոնակից ազգություններ, պետք է որ ամենից շատ հետաքրքրված լինեին նրանց (քրդերին) իրենց կողմը գրավելու և, գոնե քաղաքական շահի տեսակետից, նրանց սկզբնավորության նկատմամբ հետնորդներին որոշ տեղեկություններ թողնելու խնդրով։ Սակայն, որքան էլ ես ջանք թափեցի այդ ուղղությամբ, հիշյալ ժողովուրդների գիտնականների միջոցով որևէ պատմական բան ճշտելու, դժբախտաբար այդ բոլորն ի դերև անցան1)։ Ծիծաղելի են գտնամ նույնիսկ, երբ հետաքրքրվում են այդ «էշերով», ինչպես անվանում են սովորարար քրդերին Ասիայում։ Անգամ քրդական գրագետները, որոնք իրենց մոլլա են անվանում, իրենց մասին ոչինչ չգիտեն, քան այն, որ նրանք քրդեր են և աշխարհիս երեսին գոյության ունեն Նոյան ժամանակներից։ Թերես, հատկապես, խաչակրաց արշավանքների և, ավելի ուշ, իրենց կայսրության մեջ թուրքական իջխանության շնորհիվ առաջարկած հեղաշրջումների ժամանակվա բյուզանդական պատմագիրները որոշ լույս են սփռել այդ տարօրինակ ժողովրդի վրա, բայց նման աղբյուրների կատարյալ պակասաթյան հետևանքով, ոչ մի հնարավորաթյան չկա որևէ բան ասելու այդ մասին։

Ընդհակառակը, այն տեղեկությունները, որ մեզ տալիս են հայ պատմաբանները, հատկապես Չամչյանն իր ընդարձակ, անշուշտ արժեքավոր, սակայն առանց որևէ կրիտիկայի գրված Հայոց պատմաթյան <...> հատորի <...> էջում2), Ինճիճյանը, իր հին և նոր Հայաստանի նկարագրությունների <.....> էջում3), անվստահելի աղբյուրներից են քաղված և, հետևարար, ենթակա են որոշ կասկածների։