վերցնում ու խաչաձև քսում կրծքերին. խաչակնքում են երեսները, երբ ուզում են հավաստիացնել հայերին որևէ կարևոր բանում: Առանձնապես պաշաում են գինին, որ նրանց մոտ կոչվում Է Քնարսե-Իսխա, այսինքն` Քրիստոսի արյուն։ Երբ գինի են խմում, մեկը պետք Է արտասանի այդ բառերը, իսկ բոլոր ներկա եղողները կրկնեն հետնյալ բառերը' էգիխի—Իսա, այսինքն` ի սեր Հիսուսի: Երբեք նրանք չեն խմում գինին զվարճանալու կամ հարբելու համար, այլ գործ են ածում որպես աստուծո սրբազան նվեր, երբեք ո՛չ մի կաթիլ չեն թողնում թասի մեջ, չեն թտփրոմ ո՛չ զգեստի, ո՛չ Էլ գետնի վրա, և եթե նման աևզգուշություն պատահի, ապա թափված գինին լիզում են և հետո, խմելիս, գինու թասը պահում են երկու ձեռքով։ Հիսուսի անունը արտասանում են որպես ամենասուրբ և անխախտելի երդում։ Հինգշաբթին, որ նրանք տոնում են մեր կիրակի օրվա փոխարեն, ո՛չ ոք ոչնչով չի զբաղվում, և երեկոյան ամեն ոք, նույնիսկ ամենաթշվառը համայնքի մեջ, պետք է որևէ բան ուղարկի աղքատներին կամ իր հարևանին։
Առանձնահատուկ՝ միանգամայն քրիստոնեական ծիսակատարությամբ նշվում է նրանց մոտ Ավագ Ուրբաթվա նախօրյակը։ Երբ բոլորովին մթնում է, ամբողջ համայնքն այդ օրը հավաքվում է իր ցեղապետի տանը կամ վրանում, որի մեջտեղում դրվում է գինով լիքը մի աման և մի կլոր հաց։ Այդ առարկաները նախ օրհնվում են մեծագույն երկյուղածությամբ, ընդ որում բոլոր ներկա գտնվողները երգում են, ապա քահանաները հենց տեղում բաժանում են դրանք համայնքի առկա անդամների միջև, որոնք իսկույն ուտում են որպես սրբազան պարգև։
Միաժամանակ եզիդիների մոտ գոյություն ունեն տարօրինակ ծեսեր, ինչպես նաև մահմևդականության հետքեր, օրինակ` թլփատությունը. քահանա չեղած ժամանակ ամուսնության կարգը կատարում Է նույնիսկ մոլլան, մի հարկադիր սովորություն, որն ամենայն հավանականությամբ ծնվել Է մահմեդականներից կրած հալածանքներեր և ճնշումների ժամանակ։ Նորածին երեխաներին եզիդիները տալիս են բիբլիական կամ մահմեդական անուններ, բայց երբեք մանկանը չեն կոչում Մահմեդ, որի նկատմամբ տածում են արտակարգ ատելություն։ Սակայն նույնը նկատվում է նաև նեստորական աղանղի հետնորդները մոտ, որոնց անունները մեծ մասամբ մահմեդական են, որ, հավանաբար, երկյուղից են ընդունել։ Բայց բոլոր ծեսերից ամենաբնորոշը թաղումն է։ Ականատեսների վկայությամբ, ննջեցյալին նրանք դնում են դեմքով դեպի արևելք` գլուխը քարերով շրջապատելով, որպեսղի մեռյալն ազատ մնա, իսկ մարմնի մյուս մասն ամբողջովին ծածկում են հողով, բայց մինչ այդ դնում են նրա մոտ մի կտոր հաց, մի կտոր ողորկ, արդեն գործածված սապոն, մետաղե դրամ և մահակ,— ընդ որում ականջին ասելով.—«Նախ և առաջ աշխատիր դրամով ու հացով կաշառել դրախտի (նրանց կոչմամբ՝ բքեշտ կամ ջաննաթ) դռան մոտ կանգնած պահակին, որ քեզ ներս թողնի, իսկ եթե նրա ագահությունր չի բավարարվի դրանով, ապա սապոնը դիր ոտքերիդ տակ, մահակով խփիր անկաշառ չարագործի ճակատին և այդպիսով սահիր դրախտ»։ Բայց մյուս ծեսերն ու տաղերը, որ երգվում են այդ ժամանակ, եզիդիները ամեն կերպ ծածկում են, հարց ու փորձ անելիս լռում են և նկատելի կերպով